Բայդենի վարչակազմն օգոստոսի 9-ին կհայտարարի Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների մասին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ հայտարարել օգոստոսի 9-ին՝ նախագահական ընտրությունների տարեդարձի կապակցությամբ, որոնք զանգվածային բողոքի ալիք էին բարձրացրել հանրապետությունում: Այս մասին հայտնում է CNN-ը ՝ հղում անելով Կոնգրեսի աղբյուրին:
2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: ԿԸՀ-ն հաղթող էր ճանաչել Ալեքսանդր Լուկաշենկոյին, որըվեցերորդ անգամ անընդմեջ ստանձնեց պետության ղեկավարի պաշտոնը: Սա հանգեցրել է զանգվածային բողոքի ակցիաների ամբողջ հանրապետությունում:
Ընդդիմությունը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, և դրանք հաղթել է Սվետլանա Տիխանովսկայան:
CNN-ի զրուցակիցը հստակ չի նշել, թե ում վրա կարող են ազդել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները:
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



