Բայդենի վարչակազմն օգոստոսի 9-ին կհայտարարի Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների մասին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ հայտարարել օգոստոսի 9-ին՝ նախագահական ընտրությունների տարեդարձի կապակցությամբ, որոնք զանգվածային բողոքի ալիք էին բարձրացրել հանրապետությունում: Այս մասին հայտնում է CNN-ը ՝ հղում անելով Կոնգրեսի աղբյուրին:
2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: ԿԸՀ-ն հաղթող էր ճանաչել Ալեքսանդր Լուկաշենկոյին, որըվեցերորդ անգամ անընդմեջ ստանձնեց պետության ղեկավարի պաշտոնը: Սա հանգեցրել է զանգվածային բողոքի ակցիաների ամբողջ հանրապետությունում:
Ընդդիմությունը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, և դրանք հաղթել է Սվետլանա Տիխանովսկայան:
CNN-ի զրուցակիցը հստակ չի նշել, թե ում վրա կարող են ազդել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



