Երևանում Kia-ն տապալել է երկաթբետոնե էլեկտրասյուներն ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր
ОБЩЕСТВОԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհահատվածում Kia մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանն ու բետոնե սյանը, կոտրել դրանք և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորին առաջինը օգնության են հասել ճանապարհաշինարարներն ու քաղաքացիները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել հրշեջ-փրկարարները։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



