Երևանում Kia-ն տապալել է երկաթբետոնե էլեկտրասյուներն ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր
SOCIETYԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհահատվածում Kia մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանն ու բետոնե սյանը, կոտրել դրանք և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորին առաջինը օգնության են հասել ճանապարհաշինարարներն ու քաղաքացիները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել հրշեջ-փրկարարները։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



