Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվել. իսրայելցի հրետանավորները պատասխանել են հարձակմանը
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելական հրետանին պատասխանել է Լիբանանի տարածքից երեք հրթիռի արձակմանը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:
«Երեք հրթիռ է արձակվել Լիբանանից Իսրայելի տարածքի ուղղությամբ: Դրանցից երկուսն ընկել են Իսրայելի տարածքում, դրանցից մեկը չի հատել սահմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունից հայտնել են, որ ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակի հրետանավորները կրակ են բացել Լիբանանի ուղղությամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ տագնապի ազդանշաններ են գործարկվել Իսրայելի հյուսիսային շրջանների բնակավայրերում, որոնց բնակիչներին կոչ են արել դուրս չգալ պաշտպանված գոտիներից:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



