Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվել. իսրայելցի հրետանավորները պատասխանել են հարձակմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելական հրետանին պատասխանել է Լիբանանի տարածքից երեք հրթիռի արձակմանը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:
«Երեք հրթիռ է արձակվել Լիբանանից Իսրայելի տարածքի ուղղությամբ: Դրանցից երկուսն ընկել են Իսրայելի տարածքում, դրանցից մեկը չի հատել սահմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունից հայտնել են, որ ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակի հրետանավորները կրակ են բացել Լիբանանի ուղղությամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ տագնապի ազդանշաններ են գործարկվել Իսրայելի հյուսիսային շրջանների բնակավայրերում, որոնց բնակիչներին կոչ են արել դուրս չգալ պաշտպանված գոտիներից:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



