Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 302-ի. կան տասնյակ անհետ կորածներ (լուսանկարներ)
ФОТОՉինաստանի կենտրոնական Հենան նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների զոհերի թիվը հասել Է 302-ի, 50 մարդ անհետ կորած է:
Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, օգոստոսի 2-ին այդ մասին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ավելի վաղ արտակարգ իրավիճակների տարածաշրջանային ծառայությունը տեղեկացրել Էր 99 զոհի մասին:
Հուլիսի 16-ին Հենանում մոլեգնել են տեղատարափ անձրևներ, որոնք հեղեղումների պատճառ են դարձել: Հուլիսի 29-ին տարածաշրջանի իշխանությունները հայտնել են, որ տարերային աղետից տուժել Է նահանգի գրգեթե 14 միլիոն բնակիչ: Ջրի հոսքերը իրենց տակ են առել ավելի քան 1 միլիոն հեկտար գյուղատնտեսական հանդակներ, ինչպես նաև քանդել կամ վնասել են 840 000 բնակելի շենք:





1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
5
Государственная политика должна объединять общество



