Աֆղանստանում պարետային ժամ է սահմանվել
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանի իշխանությունները թալիբներին զսպելու համար 34 նահանգներից 31-ում գիշերային պարետային ժամ են սահմանել: Այս մասին տեղեկացնում է Tolo News հեռուստաալիքը` հղում տալով երկրի ՆԳՆ ներկայացուցչին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ներկայացուցչի խոսքերով` պարետային ժամը, որը սահմանվում է թալիբների «գործունեությունը սահմանափակելու» նպատակով, կգործի տեղական ժամանակով 22:00-ից 04:00-ն:
Նշվում է, որ պարետային ժամը չի տարածվում երկրի միայն 3 նահանգների վրա ՝ Քաբուլ, Նանգարհար և Փանջշեր:
Աֆղանստանում առճակատում է տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման գրոհայինների միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և հարձակումներ են սկսել մեծ քաղաքների վրա:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



