Աֆղանստանում պարետային ժամ է սահմանվել
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի իշխանությունները թալիբներին զսպելու համար 34 նահանգներից 31-ում գիշերային պարետային ժամ են սահմանել: Այս մասին տեղեկացնում է Tolo News հեռուստաալիքը` հղում տալով երկրի ՆԳՆ ներկայացուցչին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ներկայացուցչի խոսքերով` պարետային ժամը, որը սահմանվում է թալիբների «գործունեությունը սահմանափակելու» նպատակով, կգործի տեղական ժամանակով 22:00-ից 04:00-ն:
Նշվում է, որ պարետային ժամը չի տարածվում երկրի միայն 3 նահանգների վրա ՝ Քաբուլ, Նանգարհար և Փանջշեր:
Աֆղանստանում առճակատում է տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման գրոհայինների միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և հարձակումներ են սկսել մեծ քաղաքների վրա:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



