Թուրքական Բաթմանում ոստիկանությունն արցունքաբեր գազով և ջրցան մեքենայով ցրել է ցույցը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Բաթման քաղաքում հարյուրավոր մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Սուր, Ջիզե,Սիլոփի, Նուսայբին և Դարգեչիթ շրջաններում շարունակվող փողոց դուրս գալու արգելքի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է ANF գործակալությունը:
Ցուցարարները հավաքվել են Բաթմանի քաղաքապետարանի դիմաց՝ տարբեր կոչեր հնչեցնելով: Ի պատասպան նման գործողությունների՝ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը՝ հորդորելով ցրվել և բաց անել փակված երևեկությունը: Ցուցարարները, սակայն, չեն ենթարկվել այս հորդորին և շարունակել են բողոքել նստացույցի միջոցով: Թուրք ոստիկանությունը հավաքվածներին ցրելու նպատակով նրանց դեմ կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենա: Բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ:
1
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
2
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
3
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
4
Рубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на пере...
5
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции Армении



