Թուրքական Բաթմանում ոստիկանությունն արցունքաբեր գազով և ջրցան մեքենայով ցրել է ցույցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Բաթման քաղաքում հարյուրավոր մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Սուր, Ջիզե,Սիլոփի, Նուսայբին և Դարգեչիթ շրջաններում շարունակվող փողոց դուրս գալու արգելքի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է ANF գործակալությունը:
Ցուցարարները հավաքվել են Բաթմանի քաղաքապետարանի դիմաց՝ տարբեր կոչեր հնչեցնելով: Ի պատասպան նման գործողությունների՝ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը՝ հորդորելով ցրվել և բաց անել փակված երևեկությունը: Ցուցարարները, սակայն, չեն ենթարկվել այս հորդորին և շարունակել են բողոքել նստացույցի միջոցով: Թուրք ոստիկանությունը հավաքվածներին ցրելու նպատակով նրանց դեմ կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենա: Բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



