«2 կմ երկարությամբ սահմանը ճշգրտել ենք»․ կրակոցներ են հնչել նաև Տեղ, Խնածախ և Արավուս գյուղերում․ Ներսես Շադունց
ОБЩЕСТВОՆշանառու կրակ չի եղել, կրակել են դեպի օդ: Կրակոցները հնչել են գիշերը ժամը մոտավորապես 2-ից մինչև 5-ի սահմաններում. դրանք երկար չեն տևել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը՝ հավելելով, որ այս պահին վարչական սահմաններում հանգիստ է։
Ըստ նրա՝ կրակոցներ են հնչել նաև Խնածախ և Արավուս գյուղերի սահմանին:
Շադունցն ասաց՝ իրենց մոտ եղել է նոր սահամանազատում․ «2 կմ երկարությամբ սահմանը ճշգրտել ենք, որ ազերները դեպի աջ չգան՝ մեզ մոտ, մերոնք էլ՝ ձախ»,- ասաց համայնքի ղեկավարը։
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



