«2 կմ երկարությամբ սահմանը ճշգրտել ենք»․ կրակոցներ են հնչել նաև Տեղ, Խնածախ և Արավուս գյուղերում․ Ներսես Շադունց
SOCIETYՆշանառու կրակ չի եղել, կրակել են դեպի օդ: Կրակոցները հնչել են գիշերը ժամը մոտավորապես 2-ից մինչև 5-ի սահմաններում. դրանք երկար չեն տևել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը՝ հավելելով, որ այս պահին վարչական սահմաններում հանգիստ է։
Ըստ նրա՝ կրակոցներ են հնչել նաև Խնածախ և Արավուս գյուղերի սահմանին:
Շադունցն ասաց՝ իրենց մոտ եղել է նոր սահամանազատում․ «2 կմ երկարությամբ սահմանը ճշգրտել ենք, որ ազերները դեպի աջ չգան՝ մեզ մոտ, մերոնք էլ՝ ձախ»,- ասաց համայնքի ղեկավարը։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



