Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը
ПОЛИТИКАՎաղը՝ հուլիսի 16-ին, ժամը 14:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, քննել է Գորիսի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանին կալանավորելու ՀՔԾ-ի ներկայացրած միջնորդությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել:
Նշենք, որ ԿԸՀ-ն այօրվա նիստում բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



