Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը
ՔԱՂԱՔԱԿԱՆՎաղը՝ հուլիսի 16-ին, ժամը 14:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, քննել է Գորիսի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանին կալանավորելու ՀՔԾ-ի ներկայացրած միջնորդությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել:
Նշենք, որ ԿԸՀ-ն այօրվա նիստում բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



