Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում
ОБЩЕСТВОԵրեկ՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 22:40 –ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Գևորգ Կարագուլյանը իր վարած Daewoo մակնիշի ավտոմեքենայով Հրազդան –Հանքավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ դեպի Հարզդան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով վարորդ Գ. Կարագուլյանն ու նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Գարիկ Չոբանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



