Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում
SOCIETYԵրեկ՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 22:40 –ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Գևորգ Կարագուլյանը իր վարած Daewoo մակնիշի ավտոմեքենայով Հրազդան –Հանքավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ դեպի Հարզդան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով վարորդ Գ. Կարագուլյանն ու նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Գարիկ Չոբանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



