Գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան մինչև +70°С
МЕЖДУНАРОДНОЕՔուվեյթում գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան՝ ստվերում + 53,3°C, արևի տակ +70°C: Այդ մասին հայտնում է World Gulf հրատարակությունը:
Այսպիսով, այս ամառն անցած 70 տարիների ընթացքում դարձել է ամենաթեժը: Երկրի որոշ շրջաններում իշխանությունները հորդորել են բնակիչներին՝ տնտեսել էլեկտրաէներգիան, տներում և գրասենյակներում փոխել հին օդափոխիչները, քանի որ աշխատելու համար նրանց ավելի շատ էլեկտրաէներգիա է անհրաժեշտ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադայում շոգի հետևանքով օվկիանոսում շուրջ մեկ միլիարդ ծովային արարած էր ոչնչացել:
Կանադայի որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել էր + 49,6°C: Վանկուվերի ոստիկանությունը հայտնել է, որ անոմալ շոգի հետևանքով արձանագրվել է 130 մահ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



