Գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան մինչև +70°С
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔուվեյթում գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան՝ ստվերում + 53,3°C, արևի տակ +70°C: Այդ մասին հայտնում է World Gulf հրատարակությունը:
Այսպիսով, այս ամառն անցած 70 տարիների ընթացքում դարձել է ամենաթեժը: Երկրի որոշ շրջաններում իշխանությունները հորդորել են բնակիչներին՝ տնտեսել էլեկտրաէներգիան, տներում և գրասենյակներում փոխել հին օդափոխիչները, քանի որ աշխատելու համար նրանց ավելի շատ էլեկտրաէներգիա է անհրաժեշտ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադայում շոգի հետևանքով օվկիանոսում շուրջ մեկ միլիարդ ծովային արարած էր ոչնչացել:
Կանադայի որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել էր + 49,6°C: Վանկուվերի ոստիկանությունը հայտնել է, որ անոմալ շոգի հետևանքով արձանագրվել է 130 մահ:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



