Ուսանողները պետք է խթանող ուժ լինեն բարեփոխումների համար. Արման Վարդանյան
ОБЩЕСТВОԹեև շոգ ամառ և արձակուրդային տրամադրություն է տիրում, բայց Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում աշխատանքային մթնոլորտ է: Հուլիսի 7-ին տեղի ունեցավ համալսարանի Հոգաբարձուների խորհրդի անդամների և ուսանողների միջև հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին ԲՈՒՀ-ի զարգացմանն ու առաջընթացին միտված բազմաթիվ հարցեր:
Միջոցառմանը ելույթ ունեցավ խորհրդի նախագահ Արման Վարդանյանը և հորդորեց ուսանողներին լինել ակտիվ, նոր ծրագրեր առաջարկել, քննարկել` հավելելով, որ խորհրդի ջանքերով ուսանողների ամենահավակնոտ առաջարկներն անգամ կյանքի կկոչվեն։
Արման Վարդանյանի խոսքով` այս ԲՈՒՀ-ն այն մարդիկ են ընդունվում, որոնց իրական նպատակը սովորելն է, աշխատաշուկայում մրցունակ լինելն ու իրենց բարձր գիտելիքներով հայրենիքի զարգացմանը նպաստելը:
Միջոցառման ավարտին` Հոգաբարձուների խորհրդի անդամ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը կրթաթոշակներ տրամադրեց բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին:
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



