Ուսանողները պետք է խթանող ուժ լինեն բարեփոխումների համար. Արման Վարդանյան
SOCIETYԹեև շոգ ամառ և արձակուրդային տրամադրություն է տիրում, բայց Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում աշխատանքային մթնոլորտ է: Հուլիսի 7-ին տեղի ունեցավ համալսարանի Հոգաբարձուների խորհրդի անդամների և ուսանողների միջև հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին ԲՈՒՀ-ի զարգացմանն ու առաջընթացին միտված բազմաթիվ հարցեր:
Միջոցառմանը ելույթ ունեցավ խորհրդի նախագահ Արման Վարդանյանը և հորդորեց ուսանողներին լինել ակտիվ, նոր ծրագրեր առաջարկել, քննարկել` հավելելով, որ խորհրդի ջանքերով ուսանողների ամենահավակնոտ առաջարկներն անգամ կյանքի կկոչվեն։
Արման Վարդանյանի խոսքով` այս ԲՈՒՀ-ն այն մարդիկ են ընդունվում, որոնց իրական նպատակը սովորելն է, աշխատաշուկայում մրցունակ լինելն ու իրենց բարձր գիտելիքներով հայրենիքի զարգացմանը նպաստելը:
Միջոցառման ավարտին` Հոգաբարձուների խորհրդի անդամ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը կրթաթոշակներ տրամադրեց բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



