Լիբանանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
ОБЩЕСТВОՀինգշաբթի փոքր ուսումնական ինքնաթիռ է ընկել Լիբանանի Կեսերվան լեռնային շրջանում՝ մայրաքաղաք Բեյրութից հյուսիս ընկած հատվածում:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ավիաընկերության իր աղբյուրներին, օդանավում 3 մարդ է եղել: Նախնական տվյալներով՝ երկու ուղևորն ու օդաչուն զոհվել են:
Խոսքը Cessna 172 տեսակի օդանավի մասին է, որը պատկանում է Open Sky Aviation ավիաընկերությանը: Այն օդ է բարձրացել Բեյրութի օդակայանից տեղի ժամանակով 13:30-ին (երևանյան 14:30) և 20 րոպե անց կործանվել գյուղական տարածքում:
Կործանման վայրին մոտակայքում գտնվող ականատեսներից մեկը նշել է, որ եղանակը մառախլապատ է եղել: Ինքնաթիռի անկման ձայնը լսելով՝ իրենք մոտեցել են դեպքի վայրին և հայտնաբերել մարդկանց մարմինները:
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



