Լիբանանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
SOCIETYՀինգշաբթի փոքր ուսումնական ինքնաթիռ է ընկել Լիբանանի Կեսերվան լեռնային շրջանում՝ մայրաքաղաք Բեյրութից հյուսիս ընկած հատվածում:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ավիաընկերության իր աղբյուրներին, օդանավում 3 մարդ է եղել: Նախնական տվյալներով՝ երկու ուղևորն ու օդաչուն զոհվել են:
Խոսքը Cessna 172 տեսակի օդանավի մասին է, որը պատկանում է Open Sky Aviation ավիաընկերությանը: Այն օդ է բարձրացել Բեյրութի օդակայանից տեղի ժամանակով 13:30-ին (երևանյան 14:30) և 20 րոպե անց կործանվել գյուղական տարածքում:
Կործանման վայրին մոտակայքում գտնվող ականատեսներից մեկը նշել է, որ եղանակը մառախլապատ է եղել: Ինքնաթիռի անկման ձայնը լսելով՝ իրենք մոտեցել են դեպքի վայրին և հայտնաբերել մարդկանց մարմինները:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



