Կորոնավիրուսի հետևանքներից մահացել է Վլադիմիր Մենշովը
КУЛЬТУРАԿորոնավիրուսի հետևանքներից մահացել է հայտնի ռեժիսոր Վլադիմիր Մենշովը, հաղորդում է ria.ru-ն՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայի կայքին հղումով:
««Մոսֆիլմ» կինոկոնցեռնը և Վլադիմիր Մենշովի ընտանիքը ցավով հայտնում են, որ այսօր կյանքից հեռացել է Վլադիմիր Վալենտինովիչը: Խորհրդային և ռուս ականավոր կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, «Մոսֆիլմ» ընկերության խորհրդի անդամ Մենշովը մահացել է կորոնավիրուսային վարակի հետևանքներից՝ 81 տարեկանում», - ասվում է հաղորդագրության մեջ:
«Մոսֆիլմ»-ի անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում Վլադիմիր Մենշովի գործընկերներին, ընտանիքին և հարազատներին:
Նշենք, որ բազում մրցանակների դափնեկիր Մենշովը «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի համար «Օսկար»-ի է արժանացել «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026



