Կորոնավիրուսի հետևանքներից մահացել է Վլադիմիր Մենշովը
CULTUREԿորոնավիրուսի հետևանքներից մահացել է հայտնի ռեժիսոր Վլադիմիր Մենշովը, հաղորդում է ria.ru-ն՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայի կայքին հղումով:
««Մոսֆիլմ» կինոկոնցեռնը և Վլադիմիր Մենշովի ընտանիքը ցավով հայտնում են, որ այսօր կյանքից հեռացել է Վլադիմիր Վալենտինովիչը: Խորհրդային և ռուս ականավոր կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, «Մոսֆիլմ» ընկերության խորհրդի անդամ Մենշովը մահացել է կորոնավիրուսային վարակի հետևանքներից՝ 81 տարեկանում», - ասվում է հաղորդագրության մեջ:
«Մոսֆիլմ»-ի անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում Վլադիմիր Մենշովի գործընկերներին, ընտանիքին և հարազատներին:
Նշենք, որ բազում մրցանակների դափնեկիր Մենշովը «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի համար «Օսկար»-ի է արժանացել «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



