ԱՄՆ-ում 13-ամյա տղան մահացել է Pfizer-ի պատվաստանյութով պատվաստվելուց 3 օր անց
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան Միչիգան նահանգում դեռահասը Pfizer ընկերության ստեղծած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստանալուց 3 օր անց մահացել է, հայտնում է Detroit Free Press-ը:
Նշվում է, որ 13-ամյա Ջեյքոբ Կլինիկը բնակվում էր Սագինո շրջանի Զիլուոկի քաղաքում: Նշվում է, որ նա երկրորդ չափաբաժինը ստացել է հունիսի կեսերին, իսկ մահացել քնի մեջ՝ պատվաստումից երեք օր անց:
Այժմ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հետաքննում է միջադեպը, մասնավորապես այն՝ արդյոք տղայի մահը կապ ունի պատվաստման հետ:
Տղայի ազգականուհու խոսքով՝ երեխան առողջ էր և չուներ որևէ քրոնիկ հիվանդություն: Կինը պատմել է նաև, որ դեռահասը դժգոհել է հետպատվաստումային ախտանշաններից, հոգնածությունից և տենդից:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



