ԱՄՆ-ում 13-ամյա տղան մահացել է Pfizer-ի պատվաստանյութով պատվաստվելուց 3 օր անց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Միչիգան նահանգում դեռահասը Pfizer ընկերության ստեղծած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստանալուց 3 օր անց մահացել է, հայտնում է Detroit Free Press-ը:
Նշվում է, որ 13-ամյա Ջեյքոբ Կլինիկը բնակվում էր Սագինո շրջանի Զիլուոկի քաղաքում: Նշվում է, որ նա երկրորդ չափաբաժինը ստացել է հունիսի կեսերին, իսկ մահացել քնի մեջ՝ պատվաստումից երեք օր անց:
Այժմ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հետաքննում է միջադեպը, մասնավորապես այն՝ արդյոք տղայի մահը կապ ունի պատվաստման հետ:
Տղայի ազգականուհու խոսքով՝ երեխան առողջ էր և չուներ որևէ քրոնիկ հիվանդություն: Կինը պատմել է նաև, որ դեռահասը դժգոհել է հետպատվաստումային ախտանշաններից, հոգնածությունից և տենդից:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



