Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հայեցակարգային մեքենա՝ տիեզերական տեխնոլոգիաների կիրառմամբ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Aston Martin DB 9- ը հայեցակարգային մեքենա է, որն ի սկզբանե պատկերացվել է որպես հետագա մի շարք սերունդների մեքենաների «նախահայր»: Դրա նախագծման և ստեղծման ընթացքում ակտիվորեն օգտագործվել են տիեզերական տեխնոլոգիաների ոլորտի վերջին ձեռքբերումները, լավագույն նյութերը և նորարարական դիզայնը: Այս ամենը հնարավորություն է տվել ստեղծել գերմաքուր անգլիական սպորտային մեքենա, որը հարմարավետության տեսանկյունից GT մակարդակի վրա է: Aston Martin DB 9– ի պատմությունը սկսվել է 2000 թվականին, երբ Ուլրիխ Բեցը ստանձնել է Aston Martin ընկերության ղեկավարությունը:

Այն ժամանակ նրան արմատապես նոր ռազմավարություն էր պետք: Դրա համար Բեցը ներկայացրել է հետևի քաշող անիվով բազմաֆունկցիոնալ հենք, որի հիման վրա կարելի է միաժամանակ արտադրել մի քանի տարբեր մոդելներ: Այդ գաղափարի հիմքում ընկած է եղել տարածական ալ յումինե շրջանակը, որի հիմնական առանձնահատկությունը ցանկալի չափին համապատասխանելու կարողությունն է: Դրա շնորհիվ հնարավոր է դարձել փոխել հավաքվող մոդելների չափերը: Բացի այդ, մեծ ուշադրություն է դարձվել մեքենայի մնացած բաղադրիչների միավորմանը: Հենքը անվանվել է VH (ուղղահայաց /հորիզոնական) պլատֆորմ: Ուղղահայաց բաղադրիչը նշանակել է, որ Aston Martin մոդելները կարող են տարբեր լինել բարձրությամբ, իսկ հորիզոնականը որոշվել է Ford Motor Company- ին պատկանող ընկերությունների տեխնիկական ներուժի ներգրավմամբ: Մեկ տարի անց մեքենան պատրաստ է եղել, բայց, որպես գլխավոր կոնստրուկտոր, Յան Կալումի փոխարեն Հենրիկ Ֆիսկերի նշանակումը հետաձգել է այդ թողարկումը:

Ֆիսքերի ղեկավարությամբ կոնստրուկտորները ստիպված փոխել են գրեթե ամբողջությամբ ավարտված DB 9- ի թափքը՝ այն ավելի քիչ ագրեսիվ դարձնելու նպատակով: «Հորիզոնական ինտեգրման» շրջանակներում Volvo- ի ինժեներներն են ձեռնարկել ավտոմեքենայի պասիվ անվտանգության ու աերոդինամիկայի հաշվարկման աշխատանքները: Նրանք կարողացել են օպտիմալացնել օդային հոսքերի բաշխումը և նվազեցնել բարձր արագության դեպքում ավտոմեքենայի վրա ազդող բարձրացնող ուժը: Ինժեներները փոփոխել են նաև հենքի առջևում տեղադրված տարրերի պարամետրերը, որոնք իրենց վրա են վերցնում ճակատային բախման բեռը: Aston Martin DB9- ը հագեցվել է վեց լիտրանոց V- աձև Ford շարժիչով, որի հզորությունը 450 ձիաուժ է: Մեքենան զարգացրել է 100 կմ/ժամ արագություն 4,7 վայրկյանում:

Նաև DB 9- ի վրա արգելակներն են ուժեղացվել: Միաժամանակ մեքենայի վրա տեղադրվել են կայունացուցիչներ (ABS, DSC) և արտակարգ արգելակման համակարգ (EBA): Տիեզերական տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ հնարավոր է դարձել նվազեցնել մեքենայի քաշը և բարձրացնել թափքի կոշտությունը: Դա ձեռք է բերվել հենքը ալ յումինի և մագնեզիումի համաձուլվածքներից պատրաստելու շնորհիվ և միևնույն փոխանակիչ լիսեռը երկաթից ածխածնայինով փոխարինելով: Բնականաբար, այս դասի մեքենան պետք է ունենար համապատասխան սարքավորումներ: Ներքին ձևավորման մեջ գերակշռել է կաշին՝ ալ յումինե կամ փայտե ներդիրներով: Այդ ամենը եղել է միայն ձեռքի աշխատանք: Հաշվարկված է, որ մեկ ավտոմեքենայի վրա ծախսվում է մինչև յոթ տավարի կաշի, որոնք հատուկ բերվում են Սկանդինավիայից:

Ղեկը սովորաբար սև է ՝ անկախ ներքին հարդարման գունային սխեմաներից: Կենտրոնական վահանակը կարող է պատված լինել հղկված մետաղով, ածխածնային մանրաթելով կամ սև լաքապատ փայտով: Վահանակում տեղադրված է երկու լայն LCD էկրան: Aston Martin DB 9- ի վարորդի և ուղևորի նստարանները շատ հարմարավետ են և հագեցած ճշգրտումների էլեկտրական շարժիչով: Դռների դիզայնը իրականացված է ըստ կարապի թևի սկզբունքի. բացվելիս դրանք տեղափոխվում են կողք և բարձրանում վեր:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛА