Լավրովն ու Չավուշօղլուն այսօր Անթալիայում կքննարկեն ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը
МЕЖДУНАРОДНОЕՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի Անթալիայում բանակցություններ կվարի թուրք պաշտոնակցի` Մևլութ Չավուշօղլուի հետ, որոնց ընթացքում կքննարկի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Իրավիճակը Հարավային Կովկասում ևս մեկ կարևոր թեմա կդառնա ՌԴ-ի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցություններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանելով Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված հռչակագիրը` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան ճիշտ չի համարում խառնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված հարցերը տարածաշրջանի պետությունների արտաքին կապերի հետ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



