Լավրովն ու Չավուշօղլուն այսօր Անթալիայում կքննարկեն ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը
INTERNATIONAL NEWSՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի Անթալիայում բանակցություններ կվարի թուրք պաշտոնակցի` Մևլութ Չավուշօղլուի հետ, որոնց ընթացքում կքննարկի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Իրավիճակը Հարավային Կովկասում ևս մեկ կարևոր թեմա կդառնա ՌԴ-ի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցություններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանելով Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված հռչակագիրը` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան ճիշտ չի համարում խառնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված հարցերը տարածաշրջանի պետությունների արտաքին կապերի հետ:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



