Դոնբասում ուկրաինացի զինվոր է վիրավորվել
МЕЖДУНАРОДНОЕԴոնբասում հունիսի 27-ին 4 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը, մեկ ուկրաինացի զինվորական վիրավորում է ստացել: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով Համատեղ ուժերի գործողությունների շտաբին:
Նշվում է, որ վիրավոր զինվորին հոսպիտալացրել են: Ավտոմատ նռնականետից կրակ է բացվել Դոնեցկի Ստարոգնատովկա գյուղի մոտակայքում, ինչի հետևանքով Ուկրաինայի զինված ուժերի զինվորը բեկորային վնասվածք է ստացել:
Բացի այդ, նշվում է, որ մեկ այլ շրջանում կրակ է բացվել 120 և 82 տրամաչափի ականանետերից և ձեռքի հակատանկային նռնականետից ու մանր տեսակի զենքից:
Լուգանսկի շրջանի հյուսիսում ևս հակառակորդի անօդաչուի թռիչք է արձանագրվել, որը հատել է շփման գիծը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



