Դոնբասում ուկրաինացի զինվոր է վիրավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴոնբասում հունիսի 27-ին 4 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը, մեկ ուկրաինացի զինվորական վիրավորում է ստացել: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով Համատեղ ուժերի գործողությունների շտաբին:
Նշվում է, որ վիրավոր զինվորին հոսպիտալացրել են: Ավտոմատ նռնականետից կրակ է բացվել Դոնեցկի Ստարոգնատովկա գյուղի մոտակայքում, ինչի հետևանքով Ուկրաինայի զինված ուժերի զինվորը բեկորային վնասվածք է ստացել:
Բացի այդ, նշվում է, որ մեկ այլ շրջանում կրակ է բացվել 120 և 82 տրամաչափի ականանետերից և ձեռքի հակատանկային նռնականետից ու մանր տեսակի զենքից:
Լուգանսկի շրջանի հյուսիսում ևս հակառակորդի անօդաչուի թռիչք է արձանագրվել, որը հատել է շփման գիծը:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



