Արցախի ԱԺ պատգամավորը կոչ է անում Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա անել (տեսանյութ)
ПОЛИТИКАԱրցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տեսաուղերձ է հղել, որում կոչ է արել վաղը հավաքվել Վերածննդի հրապարակում ու պահանջել նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
«Վաղը՝ հունիսի 22-ին, ժամը 18:30-ին, ես՝ որպես Արցախի հանրապետության քաղաքացի, որն այլևս չի ուզում ապրել մի իրականության մեջ, որտեղ մեր բոլորի ճակատագրերը որոշում է մի մարդ, ով հավասարապես կիսում է պատասխանատվությունը հայրենիքը հանձնելու, հազարավոր զոհերի ու խեղված ճակատագրերի համար, դուրս եմ գալու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ ու պահանջելու եմ Արայիկ Հարությունյանի հրաժարականը», - ասել է նա։
Ըստ պատգամավորի` Արայիկ հարությունյանը, ով այսքան արհավիրքներից հետո երեկ ՔՊ-ի ակտիվիստ էր, իրավունք չունի որոշելու Արցախի ապագան:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



