Արցախի ԱԺ պատգամավորը կոչ է անում Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա անել (տեսանյութ)
POLITICSԱրցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տեսաուղերձ է հղել, որում կոչ է արել վաղը հավաքվել Վերածննդի հրապարակում ու պահանջել նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
«Վաղը՝ հունիսի 22-ին, ժամը 18:30-ին, ես՝ որպես Արցախի հանրապետության քաղաքացի, որն այլևս չի ուզում ապրել մի իրականության մեջ, որտեղ մեր բոլորի ճակատագրերը որոշում է մի մարդ, ով հավասարապես կիսում է պատասխանատվությունը հայրենիքը հանձնելու, հազարավոր զոհերի ու խեղված ճակատագրերի համար, դուրս եմ գալու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ ու պահանջելու եմ Արայիկ Հարությունյանի հրաժարականը», - ասել է նա։
Ըստ պատգամավորի` Արայիկ հարությունյանը, ով այսքան արհավիրքներից հետո երեկ ՔՊ-ի ակտիվիստ էր, իրավունք չունի որոշելու Արցախի ապագան:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



