Ճապոնիայում մահապատժի են ենթարկել երկու մարդասպանների
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայում, այսօր՝ դեկտեմբերի 18-ի առավոտյան, մահապատժի են ենթարկել երկու մարդասպանների, հաղորդում է NHK-ն:
Երկու դատավճիռն էլ կայացրել է ատենակալների դատարանը: Մահապատժի ենթարկվածներից մեկը՝ Սատոսի Ցուդան, մեղավոր է ճանաչվել 2009-ին ընտանիքի 3 անդամներին սպանելու մեջ, երկրորդը՝ 2006-ին կողոպուտի նպատակով երկու անձանց սպանության մեջ, հաղորդում է Gazeta-ն:
Նշվում է, որ վարչապետ Սինձո Աբեի իշխանության գալուց հետո երկրում 14 անգամ մահապատիժ է իրականացվել:
Ճապոնիայում մահապատիժն իրագործվում է կախաղանի միջոցով: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում Ճապոնիային չեղյալ հայտարարել մահապատիժը, այդուհանդերձ, երկրի բնակչության մեծ մասը կողմ է դրան:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



