Ճապոնիայում մահապատժի են ենթարկել երկու մարդասպանների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայում, այսօր՝ դեկտեմբերի 18-ի առավոտյան, մահապատժի են ենթարկել երկու մարդասպանների, հաղորդում է NHK-ն:
Երկու դատավճիռն էլ կայացրել է ատենակալների դատարանը: Մահապատժի ենթարկվածներից մեկը՝ Սատոսի Ցուդան, մեղավոր է ճանաչվել 2009-ին ընտանիքի 3 անդամներին սպանելու մեջ, երկրորդը՝ 2006-ին կողոպուտի նպատակով երկու անձանց սպանության մեջ, հաղորդում է Gazeta-ն:
Նշվում է, որ վարչապետ Սինձո Աբեի իշխանության գալուց հետո երկրում 14 անգամ մահապատիժ է իրականացվել:
Ճապոնիայում մահապատիժն իրագործվում է կախաղանի միջոցով: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում Ճապոնիային չեղյալ հայտարարել մահապատիժը, այդուհանդերձ, երկրի բնակչության մեծ մասը կողմ է դրան:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



