Ես մերժեցի Փաշինյանին՝ խղճահարությունից ելնելով, քանի որ այդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լինել․ Լևոն Տեր–Պետրոսյան
ПОЛИТИКАԱյսօր առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը ՀԱԿ–ի ծրագրի շնորհանդեսին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերը մերժելուն՝ իր և Ռոբերտ Քոչարյանի կողմից։
«Քոչարյանը իր ոճով կամ իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց, ասաց, որ Փաշինյանին մենամարտի եմ հրավիրում ցանկացած զինատեսակով, այսինքն՝ ռագատկայից մինչև ատոմային ռումբ»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է իր կողմից մերժմանը, ապա նա նշեց․«Ես մերժեցի Փաշինյանին՝ ուղղակի խղճահարությունից ելնելով, քանի որ այդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լինել։ Դա ես չեմ ասում, ինքն է ասել, ասել է 2009 թվականին՝ առաջին նախագահը իր շատ վատ խասյաթ ունի, ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»,– ասաց նա։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



