Ես մերժեցի Փաշինյանին՝ խղճահարությունից ելնելով, քանի որ այդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լինել․ Լևոն Տեր–Պետրոսյան
POLITICSԱյսօր առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը ՀԱԿ–ի ծրագրի շնորհանդեսին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերը մերժելուն՝ իր և Ռոբերտ Քոչարյանի կողմից։
«Քոչարյանը իր ոճով կամ իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց, ասաց, որ Փաշինյանին մենամարտի եմ հրավիրում ցանկացած զինատեսակով, այսինքն՝ ռագատկայից մինչև ատոմային ռումբ»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է իր կողմից մերժմանը, ապա նա նշեց․«Ես մերժեցի Փաշինյանին՝ ուղղակի խղճահարությունից ելնելով, քանի որ այդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լինել։ Դա ես չեմ ասում, ինքն է ասել, ասել է 2009 թվականին՝ առաջին նախագահը իր շատ վատ խասյաթ ունի, ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»,– ասաց նա։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



