Վարորդը ուղեւորին անսպասելի ապտակել է եւ հափշտակել բջջային հեռախոսը
ОБЩЕСТВОՈստիկանության Մալաթիայի բաժնում 30-ամյա Կարեն Կ.-ն հաղորդում է տվել, որ գիշերը, ժամը 02.30-ին, Երեւանի «Գարեգին Նժդեհի» հրապարակից նստել է «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան եւ երբ հասել են Ծ. Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեի մոտ` ավտոմեքենայի վարորդն իրեն անսպասելի ապտակել է եւ բացահայտ հափշտակել բջջային հեռախոսը` պատճառելով 70.000 դրամի վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները նշված կողոպուտ կատարելու կասկածանքով Երեւանի Րաֆֆու փողոցի թիվ 111 շենքի մոտից՝ նշված ավտոմեքենայով, բերման են ենթարկել 24-ամյա Հովհաննես Խ.-ին եւ ներկայացրել քննչական բաժին:
Հեռախոսը հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Государственная политика должна объединять общество
5
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван



