Վարորդը ուղեւորին անսպասելի ապտակել է եւ հափշտակել բջջային հեռախոսը
SOCIETYՈստիկանության Մալաթիայի բաժնում 30-ամյա Կարեն Կ.-ն հաղորդում է տվել, որ գիշերը, ժամը 02.30-ին, Երեւանի «Գարեգին Նժդեհի» հրապարակից նստել է «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան եւ երբ հասել են Ծ. Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեի մոտ` ավտոմեքենայի վարորդն իրեն անսպասելի ապտակել է եւ բացահայտ հափշտակել բջջային հեռախոսը` պատճառելով 70.000 դրամի վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները նշված կողոպուտ կատարելու կասկածանքով Երեւանի Րաֆֆու փողոցի թիվ 111 շենքի մոտից՝ նշված ավտոմեքենայով, բերման են ենթարկել 24-ամյա Հովհաննես Խ.-ին եւ ներկայացրել քննչական բաժին:
Հեռախոսը հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



