Սիրիայի բանակը 70 գրոհային է վերացրել դիվերսիոն հարձակումը հետ մղելիս
МЕЖДУНАРОДНОЕՍիրիացի մեկ զինծառայող է զոհվել, ևս երկուսը վիրավորում են ստացել Իդլիբ նահանգում դիվերսիոն հարձակման հետևանքով: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալին, հարձակումը հետ մղելիս պատասխան կրակով մինչև 70 գրոհային է սպանվել:
«Իդլիբի ապաէսկալացիոն գոտու հարավային մասում գրոհայինների դիվերսիոն խմբավորումը հարձակում է իրականացրել Սիրիայի կառավարական զորքերի դիրքերի ուղղությամբ»,- հայտնել է գործակալության աղբյուրը:
Հաշտեցման ռուսական կենտրոնի տվյալներով՝ Իդլիբի ապաէսկալացիոն գոտում արձանագրվել է 39 կրակահերթ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիրքերից: Դրանցից 21-ը եղել է Իդլիբի ուղղությամբ, 12-ը՝ Լաթակիայի, 3-ը՝ Հալեպի, 3-ը՝ Համայի:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



