Սիրիայի բանակը 70 գրոհային է վերացրել դիվերսիոն հարձակումը հետ մղելիս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիացի մեկ զինծառայող է զոհվել, ևս երկուսը վիրավորում են ստացել Իդլիբ նահանգում դիվերսիոն հարձակման հետևանքով: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալին, հարձակումը հետ մղելիս պատասխան կրակով մինչև 70 գրոհային է սպանվել:
«Իդլիբի ապաէսկալացիոն գոտու հարավային մասում գրոհայինների դիվերսիոն խմբավորումը հարձակում է իրականացրել Սիրիայի կառավարական զորքերի դիրքերի ուղղությամբ»,- հայտնել է գործակալության աղբյուրը:
Հաշտեցման ռուսական կենտրոնի տվյալներով՝ Իդլիբի ապաէսկալացիոն գոտում արձանագրվել է 39 կրակահերթ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիրքերից: Դրանցից 21-ը եղել է Իդլիբի ուղղությամբ, 12-ը՝ Լաթակիայի, 3-ը՝ Հալեպի, 3-ը՝ Համայի:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



