Մանե Գևորգյանը 2020-ին պարգևատրվել է 3,7 մլն դրամով
ПОЛИТИКАՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը 2020-ին ստացել է ավելի քան 3,7 մլն դրամ պարգևավճար։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Մանե Գևորգյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից:
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով փոխվարչապետների դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 8,00, այսինքն՝ նրա ամսական աշխատավարձը կազմում է 529 120 դրամ: Հետևաբար՝ Գևորգյանի տարեկան աշխատավարձը կազմում է 6 349 440 դրամ:
Հայտարարագրում Գևորգյանը որպես աշխատանքի վարձատրություն նշել է 10,115,921 դրամ, այսինքն՝ 2020-ի ընթացքում պարգևատրվել է 3,766,481 դրամով:
Որպես 2020-ի տարեվերջին առկա փոխառության գումար՝ Գևորգյանը հայտարարագրել է 3,9 մլն դրամ, առկա բանկային հաշիվ՝ 600 000 դրամ։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



