Մանե Գևորգյանը 2020-ին պարգևատրվել է 3,7 մլն դրամով
POLITICSՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը 2020-ին ստացել է ավելի քան 3,7 մլն դրամ պարգևավճար։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Մանե Գևորգյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից:
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով փոխվարչապետների դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 8,00, այսինքն՝ նրա ամսական աշխատավարձը կազմում է 529 120 դրամ: Հետևաբար՝ Գևորգյանի տարեկան աշխատավարձը կազմում է 6 349 440 դրամ:
Հայտարարագրում Գևորգյանը որպես աշխատանքի վարձատրություն նշել է 10,115,921 դրամ, այսինքն՝ 2020-ի ընթացքում պարգևատրվել է 3,766,481 դրամով:
Որպես 2020-ի տարեվերջին առկա փոխառության գումար՝ Գևորգյանը հայտարարագրել է 3,9 մլն դրամ, առկա բանկային հաշիվ՝ 600 000 դրամ։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



