Ողբերգական վթար՝ Արմավիրում
ОБЩЕСТВОԱրմավիրի մարզում, հունիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 55-ամյա Սուրիկ Ներսիսյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան-Հացիկ 1-ին կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ փրկարարների ժամանումը, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Հովհաննիսյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով։
1
«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»
2
Idram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026»
3
В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержана
4
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
5
Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня



