Ողբերգական վթար՝ Արմավիրում
SOCIETYԱրմավիրի մարզում, հունիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 55-ամյա Սուրիկ Ներսիսյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան-Հացիկ 1-ին կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ փրկարարների ժամանումը, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Հովհաննիսյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով։
1
Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
A little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME
5
IDBank warns of scam calls impersonating pension funds



