«Հրապարակ».Ո՞վ է Միհրան Պողոսյանի՝ ցուցակում հայտնվելու «կնքահայրը»
ПОЛИТИКАՄիհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրանի)՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում հայտնվելու փաստը շատերին է զարմացրել։ Մենք տեղեկացանք, որ նրա՝ ցուցակում հայտնվելու կնքահայրը Սերժ Սարգսյանն է։ Ընդ որում, սկզբում նրան 14-րդ տեղն են հատկացրել, սակայն Պողոսյանը չի համաձայնել, որից հետո Ազատիչի ջանքերով բարձրացել է 11-րդ հորիզոնական։ Պողոսյանը խոստացել է առնվազն 10 հազար ձայն բերել, բայց նրա գրանցումը դեռ կասկածի տակ է։ Նա իր բացակայությունն արդարացնող տեղեկանք է ներկայացրել ռուսական մի բուհից, որտեղ ուսանում է, բայց ՀՀ ոստիկանությունը հարցում է արել եւ պարզել, որ նա այդ բուհում գրանցված չէ։ Պողոսյանը երկրորդ տեղեկանքն է ներկայացրել։ Այժմ ոստիկանությունը կրկին հարցում է արել՝ պարզելու, թե արդյո՞ք Պողոսյանն ուսանում է այնտեղ։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



