«Հրապարակ».Ո՞վ է Միհրան Պողոսյանի՝ ցուցակում հայտնվելու «կնքահայրը»
ՔԱՂԱՔԱԿԱՆՄիհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրանի)՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում հայտնվելու փաստը շատերին է զարմացրել։ Մենք տեղեկացանք, որ նրա՝ ցուցակում հայտնվելու կնքահայրը Սերժ Սարգսյանն է։ Ընդ որում, սկզբում նրան 14-րդ տեղն են հատկացրել, սակայն Պողոսյանը չի համաձայնել, որից հետո Ազատիչի ջանքերով բարձրացել է 11-րդ հորիզոնական։ Պողոսյանը խոստացել է առնվազն 10 հազար ձայն բերել, բայց նրա գրանցումը դեռ կասկածի տակ է։ Նա իր բացակայությունն արդարացնող տեղեկանք է ներկայացրել ռուսական մի բուհից, որտեղ ուսանում է, բայց ՀՀ ոստիկանությունը հարցում է արել եւ պարզել, որ նա այդ բուհում գրանցված չէ։ Պողոսյանը երկրորդ տեղեկանքն է ներկայացրել։ Այժմ ոստիկանությունը կրկին հարցում է արել՝ պարզելու, թե արդյո՞ք Պողոսյանն ուսանում է այնտեղ։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



