Հերքում. ԿԲ-ն որեւէ բանկի լիցենզիա չի կասեցրել
ОБЩЕСТВОՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որով հերքել է իր կողմից բանկերի լիցենզիաները կասեցնելու մասին լուրերը:
ԿԲ-ում նշել են, որ բանկերի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու բացառիկ իրավունքը օրենքով վերապահված է գլխավոր դրամատանը:
Անդրադառնալով վերջերս համացանցում եւ սոցիալական կայքերում տարածված տեղեկություններին առ այն, որ որոշ բանկերի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել եւ դրանք այլեւս առկա չեն ՀՀ ֆինանսական համակարգում՝ ԿԲ-ում նշել են, որ նման հայտարարություններն անթույլատրելի են:
«Զգուշացնում եւ խնդրում ենք հաշվի առնել, որ սոցիալական ցանցերում տարածվող այս կեղծ տեղեկությունները կոչված են մոլորեցնել եւ հասարակության մոտ թյուր պատկերացումներ առաջացնել»,- նշված է ԿԲ հայտարարությունում:
1
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
2
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
3
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
4
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
5
Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело ...



