Հերքում. ԿԲ-ն որեւէ բանկի լիցենզիա չի կասեցրել
SOCIETYՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որով հերքել է իր կողմից բանկերի լիցենզիաները կասեցնելու մասին լուրերը:
ԿԲ-ում նշել են, որ բանկերի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու բացառիկ իրավունքը օրենքով վերապահված է գլխավոր դրամատանը:
Անդրադառնալով վերջերս համացանցում եւ սոցիալական կայքերում տարածված տեղեկություններին առ այն, որ որոշ բանկերի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել եւ դրանք այլեւս առկա չեն ՀՀ ֆինանսական համակարգում՝ ԿԲ-ում նշել են, որ նման հայտարարություններն անթույլատրելի են:
«Զգուշացնում եւ խնդրում ենք հաշվի առնել, որ սոցիալական ցանցերում տարածվող այս կեղծ տեղեկությունները կոչված են մոլորեցնել եւ հասարակության մոտ թյուր պատկերացումներ առաջացնել»,- նշված է ԿԲ հայտարարությունում:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



